211652_close_icon

Կոռնիձորում հանրահավաքը մեկնարկեց․ մասնակիցները դրոշներով ու պաստառներով քայլում են դեպի Հակարիի կամուրջ․ ՈՒՂԻՂ

views-count1189 դիտում article-date 14:17 20-05-2023
Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմակերպած հանրահավաքը մեկնարկեց ՀԱԵ Սյունյաց թեմի հոգևորականների օրհնությամբ և Տերունական աղոթքով: Հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղից շարժվեցին դեպի Հայաստան-Արցախ սահման: 

Այս պահին մասնակիցները դրոշներով ու պաստառներով քայլում են դեպի Հակարիի կամուրջ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ստեփանակերտից նույնպես երթով մարդիկ շարժվում են Կոռնիձորում հանրահավաք իրականացնող հայրենակիցներին ընդառաջ։
Տեսանյութը՝ Oragir.News
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր