Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանիպում
Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանիպում:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում:
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Եվ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: