211652_close_icon
views-count955 դիտում article-date 21:34 17-05-2023

«Արմավիր» ՔԿՀ-ում բացվել է տեսակապի սենյակ՝ ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովելու համար

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ սենյակ, որի նպատակն է առցանց տեսակապի միջոցով ապահովել ազատազրկված անձ-հանրային պաշտպան անխոչընդոտ շփումը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Բացման արարողությանն Արդարադատությանը նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկո Սանչեզ-Իդալգոյին՝ ցուցաբերած աջակցության համար:

Լևոն Բալյանն ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է արդարադատության ոլորտի բարեփոխումներն և այս ծրագիրը նպատակ ունի տեսակապ հաստատել հանրային պաշտպանի գրասենյակի հետ, ապահովել ազատությունից զրկված անձանց իրավունքներն ու ևս մեկ քայլ իրականացնել պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու ճանապարհին:

Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայանն ու մյուս ներկաները կարևորել են նման ծրագրերի իրականացումն ու պատրաստակամություն են հայտնել շարունակել համակագործակցությունը ոլորտի բարեփոխման համար:

Փորձնական ծրագիրն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ ԹՊԻՀ-ի և ԻԶՄԿ-ի կողմից՝ «Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեվարքության ամրապնդումը» («IACJ II») ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր