211652_close_icon

Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ

views-count895 դիտում article-date 14:24 16-05-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել  է և որի համար վճարել է։

«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասաց Սաֆարյանը։

Նմանատիպ նյութեր