211652_close_icon
views-count1603 դիտում article-date 21:46 15-05-2023

Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել է

Լեհաստանում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպայի ամառային երրորդ խաղերը:

Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նրան հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:

Եվրոպայի ամառային երրորդ խաղերին կմասնակցեն նաև ստենդային հրաձիգներ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը, թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը:

Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական-թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց (12 տղա , 8 աղջիկ) հավաքականը:

Նմանատիպ նյութեր