Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կիրակի «հանուն ազատության» համազգային բողոքի կոչ է արել՝, այս շաբաթ իր կարճաժամկետ ձերբակալությունից հետո, ինչը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, հաղորդում է AFP-ն։
Նա կողմնակիցներին կոչ է արել բողոքի գործողություններ անցկացնել ամբողջ երկրով մեկ կիրակի երեկոյան, մեկ ժամվա ընթացքում, տեղական ժամանակով 17։30-ից սկսած։
«Բանակի գլխավոր հրամանատարի գործողությունները մեր բանակը վատն են դարձրել։ Դա նրա և ոչ թե իմ պատճառով է եղել»,- ավելացրել է նա։
Իմրան Խանը, ով տասնյակ դատական գործերի է խառնված այն բանից հետո, երբ անցյալ տարվա ապրիլին հեռացվել էր պաշտոնից, ուրբաթ օրը գրավի դիմաց ազատ է արձակվել, քանի որ Գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը։
Նախկին վարչապետի ձերբակալումից զայրացած նրա կողմնակիցները այրել են կառավարական շենքերը, փակել ճանապարհները և վնասել զինվորականների գույքը, որոնց նրանք մեղադրում են Խանի անկման մեջ։
Ոստիկանության և հիվանդանոցների տվյալներով, առնվազն ինը մարդ է զոհվել անցյալ շաբաթ անկարգությունների հետևանքով։
Իշխանությունների տվյալներով, հարյուրավոր ոստիկաններ են վիրավորվել և 4000-ից ավելի մարդ ձերբակալվել է։