ԵՊՀ-ի արհմիությունը կոչ է անում համալսարանի բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը չգնալ աշխատանքի և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին
Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին: Այս մասին հայտարարությամն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
Արհմիությունը հորդորում է ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչնդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և ուսանողներին քայլերին:
Նշենք, որ վաղը, ժամը 12-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0477724001608557110170988.jpg[/img]