211652_close_icon
views-count30253 դիտում article-date 12:19 14-05-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Hyundai-ի վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ում «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտ հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նուն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու կրստեր պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի վարորդին։

Պարզվել է, որ ավտոմեքենայում ընթացքի ժամանակ գազաբալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ սրահում կուտակված գազի բռնկմամբ, ինչը ինքնամարվել է, վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր