G7-ի երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու մտադրությունը
«Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են Ռուսաստանի դեմ «պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ կիրառելու» և պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու ծրագրերը: Այս մասին ասված է ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես պարզաբանում են, G7-ը համաձայնել է շարունակել դիմակայել պատժամիջոցները շրջանցելու Մոսկվայի փորձերին։
«Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ կիրառելու և իրականացնելու պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ՝ Ռուսաստանի հնարավորություններն էլ ավելի խաթարելու համար», – ասվում է փաստաթղթում։