Բելգիան հաստատել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու իր մտադրությունը
Բելգիան հաստատել է Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը ռմբակոծելու մասին իր մտադրությունը: Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը` Ջոն Քերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է սերտորեն համագործակցել Բելգիայի հետ: