211652_close_icon
views-count25578 դիտում article-date 10:40 13-05-2023

Ավտովթար Երեւանում. Վահագնի​ թաղամասի մոտ բախվել են Mersedes-ն ու Opel-ը. վերջինս էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի հարեւանությամբ, բախվել են Mersedes եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: ՊԾ Երեւանի գնդում պարզում են վարորդների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր