Փրկարարները Արգավանդ գյուղից ոտքը կոտրած արագիլին անվտանգ տեղափոխեցին Կենդանաբանական այգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 4-ին, Արարատի մարզի Արգավանդի գյուղապետ Օրդուխանյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն և հայտնել, որ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ էլեկտրասյան վրա եղած բնից արագիլն ընկել և ոտքը կոտրել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գխավորությամբ, ովքեր Սուրբ Սարգիս փողոցի թիվ 79 հասցեից ոտքը կոտրած արագիլին անվտանգ տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի