211652_close_icon
views-count15939 դիտում article-date 10:07 06-03-2015

Ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է կայանված Лада-ին. ոստիկանությունը փնտրում է դեպքի վայրից հեռացած Mercedes-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 AC 826 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի թիվ 30 շենքի բակում բախվել է նույն շենքի բնակիչ, 51-ամյա Գագիկ Կարապետյանին պատկանող, բակում կայանված Վազ 21124 մակնիշի 19 ՍՏ 203 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո Mercedes-ի վարորդը հայտնել է, որ ինքնազգացողությունը վատացել է, քթից արյուն է գալիս և գնում է տուն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Անդրանիկ Քամալյանն ու Ժան Ազատյանը: Վթարի մասին տեղեկությունը վերջիններս փոխանցել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ուղարկում ՃՈ հետաքննիչին, քանի որ վթարի հետևանքով նյութական վնասը անցնում է 1 մլն դրամի սահմանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի մեջ ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են 52-ամյա Վարդան Ղազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականի պատճե, իսկ մի երիտասարդ էլ ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ վարորդը իր հորեղբոր տղան է եղել, ով գնացել է տուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր