757 դիտում
13:57 11-05-2023
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ աշխատավարձ
Պաշտպանության նախարարությունը առաջարկում է սահմանել զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։
«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը կստանա «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական։ Զինծառայողը մասնագիտական գիտելիքների կամ ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանի դեպքում ստանում է անբավարար, 30-ից-34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ գերազանց։
Ըստ այդմ, առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափերը սահմանել «գերազանցի» դեպքում 470 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ հավելավճար։ Մյուս կազմերի հավելավճարների չափերն են․ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ և «բավարար»՝ 205 հազար դրամ։
Շարքային կազմը ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատական ստանալու պարագայում (մարտական հերթապահությունը ներառյալ) աշխատավարձի հետ միասին կստանա 322 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 431 հազար դրամ, «գերազանց» գնահատականի դեպքում՝ 471 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր
3397 դիտում
15:17 27-03-2019
Չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ. վարչապետ
Այս բաժնից
613 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
904 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
529 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան