ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է ոռւսաստանցիների համար Վրաստան չայցելելու հանձնարարականը։ Այս մասին նշվել է ԱԳՆ կայքի հաղորդագրությունում։
«Չեղարկվում է Ռուսաստանի ԱԳՆ 2019թ. հունիսի 21-ի հանձնարարականը Վրաստան չայցելելու մասին։ Միեւնույն ժամանակ, այդ երկիր այցելելու համար պետք է հաշվի առնվեն անվտանգության ասպեկտները՝ շրջահայացություն ցուցաբերելով»,- նշվել է հաղորդագրությունում։
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է չեղարկել Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը, որը գործում էր 2019թ. հունիսից, նաեւ Վրաստանի քաղաքացիների համար մտցվել է Ռուսաստանի Դաշնություն մուտքի անվիզա ռեժիմ։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այս քայլերն «ընթանում են... Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների միջեւ շփման պայմանների հետեւողական հեշտացման հունով՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»։