211652_close_icon

Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը

views-count3622 դիտում article-date 16:59 25-07-2019
2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»,- գրառում է կատարել Չավուշօղլուն:

Նմանատիպ նյութեր