211652_close_icon

Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել. քաղաքակրթությունն այժմ շրջադարձային փուլում է. Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում

views-count778 դիտում article-date 13:28 09-05-2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ Կարմիր հրապարակում հանդես է եկել ելույթով։ Գրում են ռուսական լրզտվամիջոցները։

Նա ընդգծել է, որ «Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել»: ՌԴ նախագահի խոսքով՝ քաղաքակրթությունն այժմ շրջադարձային փուլում է։

Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել խաղաղ, ազատ ու կայուն ապագա, իսկ Ռուսաստանի համար անբարյացակամ, թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Նա ընդգծել է, որ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր ու մահացու։ Բայց արևմտյան վերնախավերը խոսում են իրենց բացառիկության մասին, իրար դեմ են տրամադրում մարդկանց և հրահրում արյունալի հակամարտություններ, սերմանում են ատելություն, ռուսաֆոբիա և ագրեսիվ ազգայնականություն։

«Արևմուտքի նպատակը, և այստեղ ոչ մի նոր բան չկա, հասնելն է Ռուսաստանի քանդմանն ու կործանմանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Նմանատիպ նյութեր