211652_close_icon
views-count490 դիտում article-date 09:17 09-05-2023

Բրյուսելում հանդիպումը բանակցային առաջընթացը զարգացնելու հնարավորություն է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի վարչության թվիթերյան գրառման մեջ ասված է.

«Սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը Վաշինգտոնի բանակցություններից հետո», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ-ը հաստատում է Փաշինյան-Ալիև հանդիպումները Բրյուսելում և Քիշնևում

ԵՄ տարածած հաղորդագության համաձայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ ձևաչափով։

Ըստ ԵՄ-ի՝ նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմամբ:

Նմանատիպ նյութեր