Պուտինը Մայիսի 9-ին ընդառաջ շնորհավորանքներ է հղել Փաշինյանին և ԱՊՀ երկրների մի շարք ղեկավարներին
Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին։ Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Մասնավորապես, ուղերձներ են հղվել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումներին: