739 դիտում
15:55 08-05-2023
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։
Քննարկման առարկա են եղել 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս:
Մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի և ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների և դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նախագծերի որակի և արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել ամփոփել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ հնչած դիտարկումներն ու միջգերատեսչական քննարկումները:

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
15:39 21-02-2023
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
952 դիտում
18:48 28-06-2024
Քննարկվել է 2025-2027 թվականների ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Այս բաժնից
643 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ