211652_close_icon

Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Սյունիքի մարզ․ «Թաթոյան» հիմնադրամ

views-count520 դիտում article-date 14:28 08-05-2023
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

«Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ։

Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զեկույց», - ասված է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր