211652_close_icon
views-count649 դիտում article-date 10:48 06-05-2023

COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ COVID 19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է:

Այս մասին մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Չեմ կարծում, որ կլինի մի շրջան, երբ մենք կարողանանք ասել, որ համավարակն ավարտվել է: Իրականությունն այն է, որ վիրուսը շարունակում է շրջանառվել և մուտացիայի ենթարկվել: Իսկ լավ նորությունն այն է, որ համավարակի առաջացրած արտակարգ իրավիճակն ավարտվել է: Մենք ճգնաժամային փուլում չենք, սակայն պետք է զգոն լինենք»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր