211652_close_icon
views-count646 դիտում article-date 13:34 03-05-2023

Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին՝ ԼՂ-ի ժողովրդի առջև ծառացած ճգնաժամին ուշ արձագանքելու համար

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածել է տեսանյութեր այս թեմայով լսումների վերաբերյալ:

«Մենք պետք է իրադարձություններին արագ արձագանքենք ու նաև անդրադառնանք դրանց հիմնական պատճառներին», - ասել է Մենենդեսը:

Սենատորը հիշեցրել է, որ անցյալ տարի հայտարարվել է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին 40 միլիոն օգնություն տրամադրելու ծրագրի մասին: Մենենդեսը մտահոգություն է հայտնել, որ «այդ գումարը կկիսվի օգնության մի շարք առաջնահերթությունների միջև», և օգնությունը չի հասնի Լեռնային Ղարաբաղում խոցելի հայ բնակչությանը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է Արցախին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության կարգավիճակի մասին: Նա հարցրել է, թե այդ գումարի որ մասն է հասնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խոցելի համայնքներին, մինչ նրանք վերականգնվում են Ադրբեջանի ագրեսիայից, սակայն Փաուերը չի կարողացել պատասխանել այս հարցին: 

Փաուերը, սակայն, նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տարածաշրջանում իրավիճակը գնահատելուն ուղղված երկու առաքելություն է իրականացրել: Մենենդեսի խնդրանքով նա համաձայնել է այդ գնահատականները տրամադրել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Նմանատիպ նյութեր