211652_close_icon
views-count152407 դիտում article-date 21:48 02-05-2023

Ոստիկանների փայլուն և գրագետ օպերացիայի արդյունքում Բագրատաշենի անցակետում ՀՀ-ից փախնելիս բռնվել է Մյասնիկյան պողոտայում զենքով աղմկահարույց սպանություն կատարող կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզություն բաժնի պետ Արթուր Հակոբյանի) ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ( վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի (գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյան) գլխավորությամբ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերեցին ձեռնաշղթայված մի տղամարդու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ:

Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն նա չկարողացավ լքել ՀՀ սահմանը, քանի որ, ոստիկանների գրագետ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում, կանխվեց նրա փախուստը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չենք հրապարակում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 30-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կար, ով անգիտակից վիճակում էր։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 2-րդ բրիգադը։ 

Բժիշկներն արձանագրել էին տղամարդու մահը։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թովմասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։

Տեղում ուժեղացված ծառայություն էին իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց էր արձակել և կյանքից զրկել նրան։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում սպանվածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․

«Տեղի ունեցածից շոկի մեջ ենք ընկել։ Ում որ սպանել են, թաղում ճանաչում էին որպես երբևէ հավին քշա չանող մարդ։ Ու ո՞ր մի տականքի ձեռքն է գնացել սպանել, չգիտենք։ Երբևէ մեր մտքով չէր անցնի, որ այս օրերին հայը հայի վրա կկրակեր, ու կսպանվեր մի մարդու, ում կողմից երբևէ վատ արարք չենք տեսել։ Ուզում ենք հավատանք, որ ոստիկաններն ու քննիչները կհայտնաբերեն այդ մարդասպանին, ու մենք էլ կիմանանք, թե ով է Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը, որ կրկնում ենք՝ այս ծանր օրերին ձեռքը գնացել ու հայի է սպանել»։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր