Արթուր Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել․ բռնցքամարտի երիտասարդների ԵԱ
Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել։
63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն ուժերն է չափել ռումինացի Նիջու Տուդորոյի հետ և 2:5 հաշվով վիճելի պարտություն է կրել, ինչի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: Ռումինացին դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան նաև Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Աղվան Ալեքսանյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը: Հաղորդում է ArmSport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Գոռ Ազիզյանը: