Լեհաստանն ամրապնդում է Կալինինգրադի մարզի հետ սահմանը
Լեհաստանն ուժեղացնում է վերահսկողությունը Կալինինգրադի մարզի հետ սահմանին և վերականգնում զինվորականների ներկայությունը երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին սահմանամերձ Բարտոշիցի այցի ժամանակ։ Հաղորդում է Euronews-ը։
Վարչապետը հավելել է, որ տարածաշրջանում կտեղակայվեն «ամենաժամանակակից զենքերը»։
«Մենք ֆիզիկական և էլեկտրոնային խոչընդոտներ ենք կառուցելու սահմանային գոտու ողջ երկայնքով։ Սա այսպես կոչված պարագիծն է: Կուժեղացնենք նաև սահմանապահ ծառայության և մնացած բոլոր ծառայությունների ներկայությունը։ Սա արդեն արվել է, բայց մենք շարունակելու ենք այս գործընթացը»,- ասել է Մորավեցկին։
Ապրիլի 18-ին Հանրապետության ՆԳՆ-ն հայտարարեց էլեկտրոնային պատնեշ շինարարության մեկնարկի մասին։ Խոսքը շուրջ 200 կմ երկարությամբ 24-ժամյա հսկողության տեսախցիկների և շարժման սենսորների համակարգի մասին է։
«Վստահ եմ, որ դա կլինի ԵՄ-ի ամենաապահով սահմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գերատեսչության ղեկավար Մարիուշ Կամինսկին։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շինարարության վրա նախատեսվում է ծախսել ավելի քան 373 մլն զլոտի (80 մլն եվրո)։