211652_close_icon

Կալինինգրադի բնակիչներին արգելվել է Նոր տարին դիմավորել գլխավոր տոնածառի մոտ

views-count2017 դիտում article-date 19:13 25-12-2014
Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարուշուկը բնակիչներին արգելել է Նոր տարին դիմավորել Հաղթանակի հրապարակում, որտեղ տեղադրված է քաղաքի գլխավոր տոնածառը: «Կարծում եմ՝ հրապարակում գիշերն անելու ոչինչ չկա: Մեկի համար դա տոն է, իսկ այ իրավապահ մարմինների համար՝ փորձություն եւ լարվածություն: Հաճախ են դժբախտ պատահարներ տեղի ունեցել»,-հայտարարել է քաղաքապետը: Նրա որոշմամբ՝ բոլոր տոնական միջոցառումները տեղի կունենան ոչ թե դեկտեմբերի երեսունմեկին, այլ հունվարի մեկին:

Նմանատիպ նյութեր