211652_close_icon
views-count30815 դիտում article-date 23:14 26-04-2023

Խոշոր ավտովթար` Երևանում. Արգավանդի խաչմերուկում բախվել են Lexus-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վահրամ Եսայանի վարած Lexus մակնիշի և 30-ամյա Աշոտ Վարժապետյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Գևորգ Երիցյանը: 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր