211652_close_icon
views-count15102 դիտում article-date 16:11 26-04-2023

Չեմպիոնի կոչում ստացած Վազգեն Թևանյանին և նրա մարզչին դիմավորեցին ըստ արժանվույն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վազգեն Թևանյանը հպարտության ու ուրախության պահեր պարգևեց և կրկին բարձր պահեց Հայաստանի և Արտաշատի անունը։

Արտաշատի համայնքապետարանում այսօր շուքով դիմավորեցին Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Վազգեն Թևանյանին, նրա մարզիչ, սպորտի երախտավոր Ռաֆիկ Գոլեցյանին, մարզադպրոցի փոխտնօրեն, վաստակավոր մարզիչ Գրիգոր Սիմոնյանին։

Ներկաների ջերմ ծափողջույններից հետո համայնքի ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Վազգենին և նրա մարզչին՝ համայնքի անունը բարձր պահելու և մեզ հաղթանակի բերկրանքը պարգևելու համար, ինչպես նաև հանձնեց շնորհակալագրեր:

Մեկ անգամ ևս շնորհավորեցին հաղթանակի առթիվ՝ չեմպիոնին նոր հաղթանակներ մաղթելով։

Հեղինակ՝ Մարինկա  Ալեքսանյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր