211652_close_icon
views-count1351 դիտում article-date 13:19 20-04-2023

Ուկրաինայի ԶՈւ-ն 12 ականանետային հարված է հասցրել Բրյանսկի մարզի Լոմակովկա գյուղին. Mash

Ուկրաինայի Զինված ուժերը 12 ականանետային հարված են հասցրել Բրյանսկի մարզի Լոմակովկա գյուղին։ Այս մասին տեղեկացրել է Mash-ը Թելեգրամ-ալիքում։

Նախնական տվյալներով՝ Ուկրաինային սահմանակից ռուսական մարզի դեմ գրոհի հետեւանքով կան տուժածներ։ Ականանետային արկերն ընկել են տների եւ ենթակայանների վրա, Լոմակովկայի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության եւ թաքնվում են նկուղներում։

Ապրիլի 18-ին Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել էր Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչուի գրոհի մասին Նովոզիբկով քաղաքային օկրուգի զինկոմիսարիատի շենքի դեմ։ Ոչ ոք չի տուժել. հարեւան կառույցներից մեկում մասամբ կոտրվել են ապակիները։

2022թ. ապրիլի 19-ին ութ շրջաններում, այդ թվում Բրյանսկի մարզում, մտցվել է արձագանքման միջին մակարդակ։ Դա նշանակում է հասարակական կարգի ուժեղացում եւ էներգետիկ օբյեկտների անվտանգության մակարդակի բարձրացում։

Նմանատիպ նյութեր