Վահան Քերոբյանը և MASH Corporation ընկերության գլխավոր տնօրենը կնքել են պայմանագիր
Ճապոնիա կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և MASH Corporation ընկերության գլխավոր տնօրեն Յոշիկի Մատոն կնքել են պայմանագիր՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար ընկերության կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
MASH-ը խոշորագույն կորպորացիա է, որը տրամադրում է համալիր ծառայություններ լայնածավալ մշակութային, սպորտային և վիրտուալ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման հարցում, աջակցում է Ճապոնիայի ղեկավար մարմիններին խոշորագույն միջոցառումների կազմակերպման և մասնակցության հարցում։