211652_close_icon
views-count1300 դիտում article-date 23:04 18-04-2023

Կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր երեկոյան փակել էին Երևան-Սևան մայրուղին:

 Ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և  Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ՝ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ:

Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել էր իրավիճակը։

«Այսօր վերադարձել ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղից, որտեղ զոված 15 զինծառայողների ծնողների և քննիչի  մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։ Նշված  գործողության ընթացքի արդյունքների մասին տեղեկություններ հայտնել չեմ կարող, բայց վերդարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշեցին, որ պետք է երկկողմանի  ճանապարհը փակեն՝ պահանջելով Փաշինյանին ու Պապիկյանին։ Ծնողները պահանջում են , որպեսզի նրանք գան և ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչու 3 ամիս անց այս ոճրագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- իր խոսքում նշեց Նորիկյանը։

Նշենք, որ քիչ առաջ զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացել են Երևան-Սևան ճանապարհը։ Նրանք կսպասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից տեղեկատվության՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու համար:

Այդ մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ճանապարհի բացումը զոհված զինծառայողների ծնողները խնդրում են դիտարկել իբրև բացառիկ հարգանք Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

 

Նմանատիպ նյութեր