211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:07 18-04-2023

Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան

Կա մի նրբություն, որը վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, որին սակայն չենք անդրադարձել. Խնդիրն այն է, որ մենք անդրադարձ ենք արել ԼՂ ապագային, բայց կարեւոր էր եւ կարեւոր է հակամարտության ընթացքում որեւէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք-կողքի: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն նշանակում է ա) կարգավիճակը վերանայել եւ փոխել, բ) վերանայել եւ չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա+Բ կամ Ա-Բ կարգավիճակ:  Առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որը ուզում ես զարգացնել ու դարձնել Բ կարգավիճակ, ապագո որեւէ կարգավիճակի, այսինքն ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ որ մի բանի մաս ես: Հիմա մենք ինքներս մեր ձեռքերով բանակցային, քաղաքական այս իրողություն ստեղծել են, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ուզում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է` խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր