211652_close_icon
views-count850 դիտում article-date 18:13 17-04-2023

Դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի` 500 հազար դրամի չափով․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր, որի ընթացքում մեղադրող-դատախազ Արմեն Գեւորգյանն ընթերցեց մեղադրական ճառը։ Ասաց, որ պնդում է մեղադրանքը, եւ որ այն հիմնավոր է, փաստարկված։

Դատախազը մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին եւ փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երկու ելույթներն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն, ի թիվս այլ կոչերի, ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դատախազն ընթերցեց նաեւ «պլան Բ»-ի մասին Վազգեն Մանուկյանի խոսքերը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Դատախազ Արմեն Գեւորգյանը համոզմունք հայտնեց, որ մեղադրանքը հիմնավորված է գործի նյութերում առկա` Վազգեն Մանուկյանի ելույթների տեսագրություններով, նրա ելույթների վերաբերյալ համախոհ քաղաքացիների արձագանքներով։ Նա մեջբերեց ապացույց հանդիսացող այդ բոլոր ելույթների տեսագրությունների սղագրությունները, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի գրառումը Վազգեն Մանուկյանի ասած «պլան Բ»-ի մասին»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր