826 դիտում
12:02 15-04-2023
ՀՀ իշխանությունն առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրն աթոռի պաշտպանությունն է․ արցախցին մնացել է միայնակ
Արցախն արդեն 125 օր է՝ շրջափակման մեջ է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ արցախցին միայնակ է մնացել։
«Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն:
Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները:
Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով:
Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է` ինչ գնով էլ լինի:
Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է` իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով:
Պինդ կաց Արցախ», - նշել է նա։

Նմանատիպ նյութեր
1439 դիտում
13:22 05-02-2014
64-ամյա ամերիկահայն ամուսնացել է նախկինում թեթև վարքի տեր 29-ամյա հայուհու հետ. զույգը երջանիկ կյանքով է ապրում
1881 դիտում
10:08 03-10-2014
Շատ թանկ կյանքով ենք ապրում. ՀԺ
Այս բաժնից
2905 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ