1954 դիտում
16:01 13-04-2023
Մենք գլխատեցինք հայերին, իսկ հիմա մենք դեռ ողջ ենք․ անդրբեջանցի զինծառայողը նախքան հայտնաբերվելը տեսանյութ է հրապարակել․ Oragir.News
Ադրբեջանցի դիվերսանտը, պարզվում է՝ իրեն չափազանց հանգիստ էր զգում և ժամանակ առ ժամանակ նույնիսկ ուղիղ եթեր էր դուրս գալիս՝ ԶՊՄԿ-ի տարածքում սպանված պահնորդի հեռախոսով։ Գրում է Oragir.News-ը։
«Մենք հայի արյուն ենք թափել։ Մենք գլխատեցինք հայերին, իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- հայտարարում է ադրբեջանցի զինծառայողը տեսանյութում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
4996 դիտում
20:39 27-05-2024
Երեկ զոհված զինծառայողը 10 օրից ավարտում էր ծառայությունը․ oragir.news
Այս բաժնից
610 դիտում
10:49 21-11-2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել