841 դիտում
15:35 13-04-2023
Դժվար է պայքարել եթերում բռնության կոչի, ատելության խոսքի դեմ, երբ նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակմամբ. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին հարցին:
«Այս աղբից ու աղետից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- հարցրել է Նազարյանը:
«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,- ասել է Տիգրան Հակոբյանը՝ դիմելով խորհրդարանականներին:

Նմանատիպ նյութեր
6099 դիտում
21:38 16-06-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ. Ատելության խոսքի, բռնության քարոզի շուրջ քննարկումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ