211652_close_icon
views-count844 դիտում article-date 11:59 13-04-2023

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ուսումնասիրել կառուցվելիք ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիրը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր