211652_close_icon
views-count889 դիտում article-date 10:31 10-04-2023

Ուկրաինան վերանայել է ռազմական պլանները՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով. CNN

ԱՄՆ բանակի և հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերը, որոնք իբր հայտնվել են համացանցում, ստիպել են Կիևին փոխել իր «ռազմական պլանները»:

Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն փոխել է «իր որոշ ռազմական պլաններ»՝ կապված փաստաթղթերի հետ, որոնցում տեղեկություններ են հայտնվել նաև Կիևի ուժայինների մարտական ներուժի մակարդակի մասին։ Միաժամանակ հեռուստաալիքը չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ են դրանք և դրանց մասշտաբները։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստուգում է իբր գաղտնի փաստաթղթերի իսկությունը, որոնք հայտնվել են համացանցում։

Reuters-ի փոխանցմամբ՝ համացանցում շրջանառվող փաստաթղթերը կարող են կեղծիք լինել։ Փաստաթղթերը վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման նախապատրաստելու վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլաններին։

Զենքի մատակարարման ժամանակացույցերի և զորքերի քանակի մասին տեղեկություններ բացահայտող բազմաթիվ նյութեր հրապարակվել են, մասնավորապես, Twitter-ում և Telegram-ում։ Գործակալությունն ընդգծում է, որ սա կարող է լինել տեղեկատվության արտահոսքի ամենանշանակալի դեպքերից մեկը՝ 2013 թվականին WikiLeaks կայքում ավելի քան 700 հազար փաստաթղթերի, տեսանյութերի և դիվանագիտական հեռագրերի հայտնվելուց հետո։

Նմանատիպ նյութեր