211652_close_icon
views-count64443 դիտում article-date 18:33 07-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդն անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել․ պահանջում է հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մոտ 1 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարար հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ խումբը և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները միջին տարիքի տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Որպեսզի տեղում հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու պարեկ Արսեն Մովսիսյանը սահմանազատել են տարածքը։ 

Այս պահին այդ քաղաքացու հետ բանակցությունները շարունակվում են։

Նրա ինքնությունը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզում են։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդն անընդհատ պահանջում էր, որպեսզի դեպքի վայր ժամանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ու մի քանի անգամ, երբ նրան հարցրեցին, թե պարտադի՞ր է, որ ԱԺ նախագահը գա, տղամարդը տարօրինակ պատասխան տվեց, որ Սիմոնյանը հայտնի է և եթե գա, իրեն հեռուստացույցով ցույց կտան:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր