ԱՄՆ-ն և ԵՄ-ն զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին հանրային քննարկման հիմնական թեման կապված է իշխանության տարբեր ներկայացուցիչների պահվածքի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես ՄԻՊ թեկնածուի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցածը նույնիսկ որոշակի «դիվանագիտական հետաքրքրություն» է առաջացրել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ՀՀ-ում ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանները իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին»։
Ինչ վերաբերում է, ԱԺ նախագահի «թքային» պատմությանը, ապա սրա հետ կապված առանձնահատուկ «ակտիվություն» են դրսևորում ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները։ Ավելին, մի քանի նման կազմակերպություններ, որոնց մեջ մի քանիսը առավելապես հայտնի են որպես սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանողներ, հայտարարություն էին տարածել՝ պահանջելով «հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։