32253 դիտում
17:09 05-04-2023
Աբովյանում 46-ամյա վարորդը, ով եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, Mitsubishi Galant-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը. մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է․ ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեորգի Չոբանյանը իր վարած Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 7-րդ միրոշրջան 1-ին փողոցում բախվել է թիվ 17 տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արաբո Խաչատրյանն ու Արև Փիլոյանը։
Դեպքի վայր են ժամանել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը և կոմունալ տնտեսության պետ Արմեն Ֆելիկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Աբովյանի ներկայացուցիչները, ովքեր հատուկ տեխնիկաներով կոտրված բետոնե էլեկտրասյունը հեռացնում են, որպեսզի նորը տեղադրեն և էլեկտրամատակարարումը վերականգնվի նշված փողոցում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար նա 2 տարի զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+