211652_close_icon
views-count26694 դիտում article-date 16:54 04-04-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են Range Rover Sport-ն ու BMW-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած BMW 525 մակնիշի և 31-ամյա Լևոն Աթոյանի վարած Range Rover Sport մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հաեևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վիրաբ Նավասարդյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Թումանյանը։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր