211652_close_icon
views-count35365 դիտում article-date 23:48 03-04-2023

Տիգրան Ավինյանը սափրվեց, բայց իր ու Արաբկիրի թաղապետի բացած ճանապարհի աղբը ոչ միայն մնաց, այլ օր օրի ավելացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի մասնակցությամբ բացվեց Մամիկոնյանց փողոցից դեպի Արամ Խաչատրյան փողոց տանող հատվածը, Տ. Ավինյանն ու Ա. Ազատյանը բացման օրը բնակիչներին մատնացույց էին անում ճանապարհն  ու ասում, որ սա մայրաքաղաքի ամենաորակյալ ճանապարհներից մեկն է դառնալու:

 Ճիշտ է ինքը կարճ հատված է, բայց երբեք հակասանանիտարական վիճակ չի տիրի:

Այսօր՝ ապրիլի 3-ին, տեղում պարզեցինք, որ Տ. Ավինյանն ու Ա. Ազատյանը գուցե կարմիր մոլորակից են իջել, քանի որ ճանապարհի բացման օրվանից մինչ օրս նշված հատվածում աղբը շարունակում է ավելանալ, ինչի պատճառով էլ տարածքում արդեն տիրում է գարշահոտություն:  

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Տ. Ավինյանը, ով նոր ոճով էր ներկա նիստին (սափրվել էր, եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ մաքրված, կոկիկ), իսկ նրա բացած ճանապարհի աղբը թե երբ կմաքրվի՝  միայն Աստծուն է հայտնի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր