211652_close_icon
views-count26293 դիտում article-date 18:46 10-03-2023

Երեւանի քաղաքապետի ու Արաբկիրի թաղապետի օպերատիվ գործողությունների արդյունքում Րաֆֆու անվան դպրոցի տարածքից հեռացվեց մի քանի տոննա կուտակված աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մարտի 8-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գործող Րաֆֆու անվան դպրոցի տարածքում, որտեղ անզեն աչքով երեւում էր, որ աղբն ու գարշահոտությունը գրոհել էր դպրոցի տարածքը, եւ այդ պայմաններում երեխաները հաճախում էին դպրոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ, պատկան մարմինները գործի անցան եւ տարածքից հեռացրեցին աղբը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 3 աղբատար բեռնատար  օգտագործվել, որպեսզի տարածքի հեռացվի կուտակված աղբը: Մնում է՝ բնակիչները հերթական անգամ չաղտոտեն տարածքը եւ հետո չզանգահարեն լրատվամիջոցներին, թե՝ հասեք, քաղաքապետարանն ու թաղապետարանը ոչինչ չեն անում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, արդեն տևական ժամանակ է Երևանի քաղաքապետի տեղակալ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանը բակային հանդիպումների ժամանակ երևանցիներին խոստանում է, որ Երևանը պետք է դառնա աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը։ Նման հանդիպումներ Տ․ Ավինյանն ունեցել է նաև Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ։ Հանդիպումներին ներկա է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ Մի քանի օր շարունակ մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր էր ստանում Արաբկիր վարչական շրջանում գործող Րաֆֆու անվան դպրոցի երեխաների ծնողներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ դպրոցի տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտրական վիճակ, տոննաներով աղբ է թափված, բայց դպրոցի տնօրինությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այն մաքերլու ուղղությամբ։ Ու այդ պայմաններում երեխաները գնում են դասի, դասից վերադառնում։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր