40240 դիտում
23:16 06-07-2024
Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում Երևան-1 ՀԷԿ-ում. ժամանել է հրշեջների 7 մարտական հաշվարկ. տեղում են ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրակ և ծուխ է նկատվում Հրազդանի կիրճում՝ Միջազգային էներգետիկ կորպորացիա Երևան-1 ՀԷԿ-ում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ:
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ տանիքում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել ՀԷԿ-ի աշխատակիցները և հրշեջների ժամանումից հետո հրշեջները կանխել են կրակի տարածքումը և մեկուսացրել այն:
Այս պահին հրշեջները ՀԷԿ-ի տարածքում ծխապատ բավականին մեծ հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Հրդեհի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում հովհարային անջատումներ են տեղի ունեցել:
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+