1222 դիտում
14:14 31-03-2023
Մեղրիի մաքսակետում բացահայտվել է «մեթադոն» տեսակի թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել:
ՊԵԿ-ը հայտնում է, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրբիչները ներծծված են «մեթադոն» տեսակի թմրանյութով։
Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը: Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, ուր առկա են լինում նաև բազմաթիվ անձնական օգտագործման իրեր և հագուստ։
Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
15:26 05-09-2014
Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար