904 դիտում
13:55 30-03-2023
Արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում. Փաշինյան
Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի (ՏԱՑ), մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրել նաև, որ փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով: Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս:
Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»,- ասաց նա:
Ամփոփելով՝ վարչապետը նշեց, որ արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում:
«Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը և տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1335 դիտում
15:50 27-05-2019
ՀՀ-ում 2019-ի ապրիլին գրանցվել է 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ
2844 դիտում
15:55 26-12-2019
Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս
Այս բաժնից
583 դիտում
12:54 27-11-2024
Այս գիշեր Երեւանում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա. քաղաքապետարան
505 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
601 դիտում
11:34 27-11-2024
Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Tert.am