211652_close_icon
views-count23568 դիտում article-date 09:50 24-03-2023

Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարին իրավապաշտպանը կասկածում է իր և իր ընտանիքի հասցեին սրբապղծություն անելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի վերաբերյալ ստացված տեղեկությունների հավաստիությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների՝ Կ․ Կյուրեղյանը համացանցում և հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել Գյումրի քաղաքի բնակիչ, նախկին իրավապաշտպան 43-ամյա Կարապետ Պողոսյանի հասցեին, ինչից հետո վերջինս պատասխանել է Կ․ Կյուրեղյանի, ասելով, որ նրա արածը սրբապղծություն է իր և իր ընտանիքի հասցեին։ 

Ու հիմա եթե հաստատվի տեղեկատվությունը, հնարավոր է՝ նյութերը կփոխանցվեն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել Գյումրու քաղաքի բնակիչ, 43-ամյա Կարապետ Պողոսյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում հրապարակային գրառում կատարելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կ․ Պողոսյանը Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Կյուրեղյանի հասցեին վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցրել։

Տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Կ․ Պողոսյանը զանգահարել է Կ․ Կյուրեղյանի բջջային հեռախոսահամարին և նրա հասցեին հնչեցրել բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կ․ Կյուրեղյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար, իսկ Կ․ Պողոսյանը նախկին իրավապաշտպան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր