211652_close_icon
views-count59120 դիտում article-date 22:29 19-03-2023

Արտառոց դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում հայտնի նախկին իրավապաշտպանը զանգահարել և հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցերել պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի հասցեին. ինչպես կասեր մեծն Սևակը՝ «Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել Գյումրու քաղաքի բնակիչ, 43-ամյա Կարապետ Պողոսյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում հրապարակային գրառում կատարելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կ․ Պողոսյանը Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Կյուրեղյանի հասցեին վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցրել։

Տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Կ․ Պողոսյանը զանգահարել է Կ․ Կյուրեղյանի բջջային հեռախոսահամարին և նրա հասցեին հնչեցրել բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կ․ Կյուրեղյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար, իսկ Կ․ Պողոսյանը նախկին իրավապաշտպան է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նմանատիպ նյութեր